Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պատահար` առանց հետևանքների

Պատահար` առանց հետևանքների
06.05.2013 | 17:45

Իրազեկում ենք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

Մայիսի 4-ին, ժամը 15.00-16.00-ի սահմաններում մեծն Սարոյանի ճաշակազուրկ արձանից քիչ հեռու դիրքավորված զմայլվում էի օպերայի տաճարակերտ հրաշքով և սպասում ավտոբուսին։ Քիչ հեռու դիրքավորվել էին ոստիկանական մեքենան և երկու համեմատաբար երիտասարդ սպան։ Երկուսն էլ բաց լեղակագույն և բավականին ճաշակազուրկ համազգեստով էին (արգո ոստիկանապետը, անշուշտ, կռահեց, թե որ ծառայության մասին է խոսքը) և սև ակնոցներով։ Նրանցից մեկն առանց ներկայանալու ինձ հրավիրեց մեքենայի մոտ։ Է՛լ ավելի անբռնազբոս կերպով մյուսը (կոչումով ավագը) պահանջեց ուշադիր դիտել մեքենայում նստած կնոջը։ Ըստ ոստիկանների, կինը պիտի ինձ ճանաչեր, ես` նրան։ Բարեբախտաբար, մենք անծանոթ էինք, ինչպես հայտնի երգի ուռին ու բարդին։ Հետո սպաներից ավագը հետաքրքրվեց գրպանիս պարունակությամբ ¥հանեցի և ներկայացրի հնամաշ բջջայինս¤, դրանից բավարարված հետաքրքրվեց աշխատավայրով ¥առանց դիմադրության խոստովանեցի` «Կերպարվեստ» ամսագրի խոնարհ խմբագիրն եմ, «Իրատես de facto»-ի կատաղած թղթակիցը¤։ Հետո, դարձյալ անվրդով, պահանջեց անձս հաստատող որևէ փաստաթուղթ։ Այդ պահին անկեղծորեն շփոթվեցի, ամաչեցի ու կարմրեցի, որտե՞ղ է քաղաքացիական զգոնությունս, որ առանց անձնագրի համարձակվում եմ օրը ցերեկով շրջել քաղաքում։ Փաստաթղթերի բացակայությունը նոր ավյուն հաղորդեց օրենքի սույն աչալուրջ պահապաններին. «Ինչո՞վ կապացուցեք, որ Դուք դուք եք...»։ Ա՜յ քեզ բան, բանը բանից ոնց որ թե անցնում է։ Խոստովանեմ, նախ շփոթվեցի, և ուշքի գալով ելքը գտա, գուցե զանգահարե՞ք նկարիչների միության նախագահին կամ «Իրատես de facto»-ի գլխավոր խմբագրին, առաջարկեցի մեղմաձայն։ Սա ազդեց։ Ինձ թույլ տվեցին վերադառնալ ելման կետս։ Հրաժեշտից առաջ հետաքրքրվեցի` գուցե սև բաճկո՞նս էր կասկածանք առաջացրել։ Պատասխանը միանշանակ էր` այո։ Ահա և առակիս ցուցանումը` առանց անձը հաստատող փաստաթղթի տնից դուրս մի եկեք, վտանգավոր է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Մեղավոր եմ այնքանով, որ չճշտեցի սևի նկատմամբ (կապույտի լիներ` կհասկանայի) հատուկ վերաբերմունք ունեցող ոստիկանների անուն-ազգանունները և նրանց ավտոմեքենայի համարանիշը։ Ներող կլինեք, անակնկալից արգելակվել էի։

Դիտվել է՝ 5416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

涢垾鐘嗗伄鈹熷娂浼扁懇鈧顑炩懇鍋撹伜鑴涢埀顑炲伄/1692104755" rel="nofollow">Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 23.08.2025