Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15-ի հանդիպմանը չի քննարկի ուկրաինական տարածքների հարցը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ առցանց կոնֆերանսի ժամանակ՝ հայտնում են NBC News-ի և CNN-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Թրամփը վստահեցրել է, որ պատրաստվում է հասնել անվերապահ հրադադարի։               
 

Ցրտերը չեն նահանջում

Ցրտերը չեն նահանջում
02.01.2014 | 12:54

Եղանակը Երևանում, կարծես, չի ուզում տաքանալ։ Առաջիկա օրերին նույնպես կլինի ցուրտ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Հանրապետության տարածքում հունվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նախալեռներում սպասվում է մառախուղ, թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան 1-5մ/վրկ: Երևանում ցերեկն առաջիկա օրերին կլինի 12-14, գիշերը՝ 17-19 աստիճան ցուրտ։

Դիտվել է՝ 2639

Մեկնաբանություններ