Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Արտերկրից՝ ուղիղ Սուրբ Սարգիս

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Արտերկրից՝ ուղիղ Սուրբ Սարգիս
06.01.2014 | 16:42

Սուրբ Ծննդյան տոնի առիթով Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված ճրագալույցի պատարագին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լավ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյա՞նն ինչ գործ ուներ այդ եկեղեցում: Ա՛յ բալամ, ախր դու Նորքում ես ապրում, էդտեղ մի եկեղեցի չկա՞ր, որ գնայիր: Այստեղից երկու հետեւություն՝ կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանը զորավարին էր փնտրում Սուրբ Սարգսում, որ միասին աղոթեին, կա՛մ գուցե արդեն պաշտոնյաների հետ համատեղ աղոթք անելու մոլուցք ունի:

Դիտվել է՝ 3590

Մեկնաբանություններ