Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ֆիլմը ինձ հնարավորություն է տալիս գտնելու ազատություն և շփման ուղիներ»

«Ֆիլմը ինձ հնարավորություն է տալիս գտնելու ազատություն և շփման ուղիներ»
18.07.2014 | 12:13

«Ոսկե ծիրան» փառատոնի «Հետահայաց ցուցադրություն» ծրագրում ներկայացված են չինացի ռեժիսոր ՑԶՅԱ ՉԺԱՆԿԵԻ ֆիլմերը` «Քաղաք 24», «Կուզեի իմանալ», «Հասարակական վայրեր», «Գրպանահատը», «Բեմահարթակը», «Աշխարհը»:
Ծրագիրը մեկնարկեց «Նատյուրմորտ» ֆիլմով: Ցուցադրությանը ներկա էին ռեժիսորը և նրա կինը, ով խաղացել է նրա յոթ ֆիլմում:
«Ես ֆիլմեր սկսել եմ նկարահանել 1995-ից, երբ Չինաստանում մեծ փոփոխությունների շրջան էր,- ասաց Չժանկեն:- Իմ բոլոր ֆիլմերում արտացոլվում են այդ փոփոխությունները և չին ժողովրդի վրա դրանց թողած ազդեցությունը: 16 տարի է` ֆիլմեր եմ նկարահանում` և վավերագրական, և գեղարվեստական, կամ փորձում եմ համատեղել այդ երկու ժանրերը: Ֆիլմը ինձ հնարավորություն է տալիս գտնելու ազատություն և շփման ուղիներ»: Ռեժիսորը հույս հայտնեց, որ «Նատյուրմորտը» արտահայտում է իր զգացմունքները, և հանդիսատեսը կհասկանա իրեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ