Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բացվեց «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» խորագրով միջբուհական աշխատանքի տոնավաճառը

Բացվեց «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» խորագրով միջբուհական աշխատանքի տոնավաճառը
19.11.2014 | 14:23

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» խորագրով միջբուհական աշխատանքի տոնավաճառի բացումը: Աշխատանքի տոնավաճառին մասնակցում են ավելի քան 105 տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններ: Մասնակից ընկերություններն իրենց տաղավարներում ներկայացնում են իրենց գործունեության, առաջարկվող աշխատատեղերի, պրակտիկաների, ինթերնշիփերի, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող տեղեկատվություն:

Աշխատանքի տոնավաճառի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող շնորհանդեսներին և խորհրդատվական հանդիպումներին: Աշխատանք փնտրողները կկարողանան ոչ միայն CV-ներ փոխանցել գործատուներին, այլև մասնակցել վերջիններիս կողմից անցկացվող հարցազրույցներին:
Տոնավաճառի շրջանակներում ԵՊՀ Պալյանների անվան սրահում կազմակերպվեց նաև «ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով հանրապետական կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին պետական մարմինների ներկայացուցիչներ, ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար միությունների պատասխանատու անձինք, փորձագետներ:
Միջոցառման կազմակերպիչներն են հայաստանյան առաջատար մի շարք բուհեր՝ Երևանի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի ամերիկյան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանները: Հավելենք, որ 2014 թ-ի մայիսի 27-ին վերոնշյալ բուհերի ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջև ԵՊՀ-ում ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ յուրաքանչյուր տարի բուհերից մեկը պետք է կազմակերպի աշխատանքի տոնավաճառ գործընկեր բուհերի ուսանողների համար: Այս տարի լրացավ ԵՊՀ հիմնադրման 95-ամյակը, և որպես միջոցառման համակազմակերպիչ՝ Մայր բուհը կայանալիք առաջին միջբուհական տոնավաճառն ընդունելու է իր հարկի ներքո:
Միջբուհական աշխատանքի տոնավաճառը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ:

Դիտվել է՝ 3173

Մեկնաբանություններ