Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ներկայացման առաջնախաղը

«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ներկայացման առաջնախաղը
07.05.2015 | 18:44

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր կկայանա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» (ըստ՝ Բորիս Վասիլևի ) ներկայացման առաջնախաղը:

Ներկայացումը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին:
Թատրոնի անձնակազմի կառավարման բաժնի պետ Վահե Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացումն ուշագրավ է ոչ միայն ասելիքի առումով, այլև դերասանների ընդգրկվածությամբ. «Մեր թատրոնի երիտասարդ դերասաններ Ծովինար Մարտիրոսյանի, Անահիտ Մութաֆյանի և մյուսների կողքին խաղալու են մայր թատրոնի դրամատիկական ստուդիայի ուսանողներ, շրջանավարտներ Կարինե Հարությունյանը, Մարիամ Եղիազարյանը, Էռնա Ավետիսյանը: Եկող ամսվա սկզբից այս ներկայացումով հանդես ենք գալու Արցախում, հանրապետության տարբեր մարզերում՝ Սյունիք, Շիրակ, Արմավիր և այլուր»:
Բեմադրիչի հետ խոսել չհաջողվեց, մեզ տեղեկացրին, որ Տիգրան Գասպարյանն ու նրա խաղընկերները, ովքեր ընդգրկված են «Հարյուր տարի անց» ներկայացման մեջ, գտնվում են ԱՄՆ-ում: Պերճ Զեթունցյանի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնվի այսօր, Գլենդելի «Ալեքս» կինոթատրոնում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ