Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Մեզ մոտ փոփ-արտը կարելի է ներառել երաժշտական արվեստի Կարմիր գրքում»

«Մեզ մոտ փոփ-արտը կարելի է ներառել երաժշտական արվեստի Կարմիր գրքում»
08.06.2015 | 14:55

Օրերս Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի «Փոփ-արտ» անսամբլի անդրանիկ համերգը:

Ինչո՞ւ փոփ-արտ: Անսամբլի ֆլեյտահար, ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ նշեց, որ պետք չէ այն նույնացնել արվեստում, մասնավորապես կերպարվեստում առկա փոփ-արտ ժանրի հետ. «Մեր դեպքում նույնպես միավորվում է փոփը՝ հանրաճանաչն ու արտը՝ արվեստը, բայց «Փոփ-արտ»-ը կոչված է հրամցնելու երաժշտություն, որ սիրված է հանրության սոցիալական և տարիքային գրեթե բոլոր խմբերի կողմից, ասել է թե՝ բարի, ռոմանտիկ, ականջ շոյող, ուրախ երաժշտություն, որը պետք պարզապես լսել ու վայելել: Մեզ մոտ այդ ժանրը կարելի է ներառել երաժշտական արվեստի Կարմիր գրքում, այն գրեթե չի հնչում ոչ բեմերից, ոչ ռադիոյով ու հեռուստատեսությամբ»:


Օպերային մեներգիչ ԻՐԻՆԱ ԶԱՔՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ աննախադեպ է անսամբլի համեգային ձևաչափը, գուցե երգում են այս երգերը, բայց ոչ՝ դասական, օպերային երգիչները: Շատ են քննադատում, որ հանրությունը նախընտրում է ցածրակարգ երաժշտությունը: Մենք փորձում ենք մատչելի ձևով ներկայացնել որակյալ, բարձրակարգ երաժշտությունը:
«Փոփ-արտ» անսամբլն իր անդրանիկ համերգում ներկայացրեց հիմնականում ամերիկյան հիթեր: Իրինա Զաքյանի փոխանցմամբ՝ ծրագրում կընդգրկվեն հայկական երգեր, որոնք հնչում են և չեն հնչում, ինչպես նաև դասական արիաներ, ջազ, փոփ, ռոք և տարբեր սաունդթրեքներ:
«Փոփ-արտ»-ի հաջորդ բեմելը կլինի սեպտեմբերին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ