Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Չէ»-ն չարից փրկում է»

«Չէ»-ն չարից փրկում է»
26.11.2015 | 14:59

«Մեր Սահմանադրության ուղին անցնում է վատից դեպի վատթարը: Երբևէ լեգիտիմ ձևով հանրաքվե չի անցկացվել,- Սահմանադրական փոփոխություների մասին իր կարծիքը հայտնեց գրող, հրապարակախոս ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:- Նախորդ սահմանադրությունների խմբագրումներին երկու անգամ «ոչ» ասելով՝ ստացանք «այո», երրորդ անգամ գուցե հասկանան, որ Սահմանադրությունը պետք է ոչ թե առաջ բրդել, այլ համաձայնեցնել»:

Վարդան Հակոբյանի խոսքով՝ նոր Սահմանադրությունը ոչինչ չի փոխում, միայն հաստատագրում է ներկա վիճակը, երբ մի մեծ խումբ մարդիկ մոբիլիզացրել են իշխանությունն ու թալանում են, ինչ կարող են, կողքից էլ թողնում են, որ ուրիշները թալանեն. «Այս իրավիճակը տանելու է վտանգավոր սցենարների՝զինված հեղաշրջում, ապստամբություն: Ինչքան էլ կրիտիկական մասսան պակասեցնեն, փողոց դուրս եկող ժողովուրդ չլինի, միևնույն է, լինելու են խմբավորումներ, որ զինված կերպով փոխելու են իշխանությունը»:
Գրողը վստահ է, որ հաստատվելու է նոր սահմանադրությունը, բայց կողմ է պայքարին: «Պիտի հասկանան որ խաբում են մեզ, իրենց ու իրենց երեխաներին»,- ընդգծեց նա՝ մեջբերելով հին ժողովրդական ասացվածքը՝ «Չէ»-ն չարից փրկում է»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ