Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պատերազմը քառօրյա չէր

Պատերազմը քառօրյա չէր
11.04.2016 | 13:21

«Պատերազմը քառօրյա չէր, այն միշտ էլ եղել է և գուցե էլի կլինի: Չորս օրվա մասին չէ, որ պիտի խոսենք, այլ «վատնած» մոտ 22 տարվա մասին»,- մեզ հետ զրույցում ասաց արցախցի բանաստեղծ ԴԱՎԻԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ, նշելով, որ կատարվածը անակնկալ չէր մեզ համար:

Սահմանային բախումը (ինչպես և միշտ է լինում) հրահրեց Ադրբեջանը: Կա կարծիք, որ հետախուզական մարտ էր`ուժերի, իրավիճակի փորձարկում, որ անհրաժեշտ էր Թուրքիային, ԱՄՆ-ին, Ռուսաստանին: Անդրադառնալով մեր այս դիտարկմանը Դավիթ Շիրինյանն ասաց, որ այս ամենի հետևում կարող էր լինել ով ասես, ներառյալ Ռուսաստանը. «Ռուսաստանը բոլոր ժամանակներում «հայկական հարցում» առաջ ու հետ է խաղացել, այս անգամ, ցավոք, միայն հետ, և, այսուհանդերձ, դա մեզ համար անակնկալ չէր: Չեմ բացառում, որ ուժերի փորձարկում էր, որի արդյունքում այլ վերջաբան էին սպասում: Արդյունքում մենք, այո, հաղթեցինք Ադրբեջանին էլ, ենթադրյալ այդ երեք կամ գուցե ավելի տիրություններին էլ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Զրույցի մանրամասները` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ