Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Զինվո՛րս, եղբա՛յրս, ննջի՛ր խաղաղությամբ

Զինվո՛րս, եղբա՛յրս, ննջի՛ր խաղաղությամբ
19.04.2016 | 00:29

Կարծես կոփվել էի այս ապրիլյան համազգային ցավի մեջ: Անհնար է, բոթը վրա հասավ ու անողոք ավետեց. մարտական դիրքում խոյահարվեց կյանքի 18-րդ գարունը նոր բոլորած ՄԱՆՎԵԼ ԱՐՄԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, տղամարդկային արժանապատվության և արիության ինձ համար հավերժ չափանիշ Օնիկ մորեղբորս կտրիճ թոռը: Մանվելը կայացած մարզիկ էր, մեծ ու հուսալի ապագա խոստացող: Սակայն նա ավելի կայացած էր որպես արորդի: Դիրքերում կանգնած մի պատասխան ուներ կեսկատակ-կեսլուրջ տրվող հարցին՝ թուրքից հո չե՞ս վախենում:
-Թող թուրքն ինձնից վախենա...
Երկու օր առաջ Մանվել Արմենի Գևորգյանը զինվորական ծիսակարգով ի պահ տրվեց մայր հողին Եռաբլուրում: Գնա՜ց, միացավ 25 տարի խաղաղ ննջող իր ավագ զինընկերներին:
Զինվո՛րս, եղբա՛յրս, ննջի՛ր խաղաղությամբ: ՈՒ թող նա մեր վերջին զոհը լինի:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ