Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Թուրքիայից ապրանքների ներմուծումը պետք է արգելվի»

«Թուրքիայից ապրանքների ներմուծումը պետք է արգելվի»
19.04.2016 | 10:07

«Թուրքիայից ապրանքների ներմուծումը պետք է արգելվի ու դրանք փոխարինվեն տեղական արտադրանքով: Դա կարելի է շատ արագ կազմակերպել: Վատագույն դեպքում` կարող ենք փոխարինել Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից ներմուծված ապրանքներով: Մտահոգվելու կարիք չկա: Մեր երկիր ներմուծվող ապրանքների, և ընդհանրապես, սպառման ծավալները այնքան փոքր են, որ դրանք փոխարինելն ուղղակի օրերի խնդիր է»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց բիզնես կառավարման փորձագետ, գործարար Արմեն Ավետիսյանը: Վստահեցրեց նաև, որ հարկային և այլ արտոնությունների դեպքում մեր գործարարները ներդրումներ կանեն արտադրության ոլորտներում և շատ արագ կապահովեն համապատասխան առաջարկ՝ համապատասխան ապրանքատեսակներով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Նյութն ամբողջությամբ` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ