Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ահա այսպիսի պամպերսային արտաքին քաղաքականություն

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ահա այսպիսի պամպերսային արտաքին քաղաքականություն
20.04.2016 | 11:40

Գերմանիայի, Անգելա Մերկելի փոխարեն, եթե Ռուսաստանը, Պուտինը պատժեին իրենց լրագրողին Էրդողանի նկատմամբ երգիծական հաղորդման համար, ապա ես պատկերացնում եմ, թե սոցիալական ցանցերում, համացանցի կայքերում ինչ «գիշատիչների խրախճանք» կկազմակերպվեր:

Մինչդեռ ֆրաու Անգելային ոչ մեկը ոչինչ չասաց, մի տեսակ շա՜տ «ըմբռնումով» վերաբերվեցին այդ ամենին:
Սակայն դա ապտակ էր Գերմանիային և Եվրոպային առհասարակ: Եվ մենք այս ամենից հետո դեռևս ինչ-որ սպասելիքներ, հույսեր, ակնկալիքներ ունե՞նք թուրքական աշխարհի հարեմի հարճ դարձած Եվրոպայից, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի խավիարակեր ագրամունդներից:
Իմ կարծիքով՝ ոչ:
Իսկ հիմա բռնվեք: Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարարությունը Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներին խստորեն անհատապես զգուշացնում է՝ բացարձակապես չքննադատել, ընդհանրապես կարծիք չհայտնել Թուրքիայի, թուրքական իշխանությունների և թուրքերի մասին առհասարակ: Ահա այսպիսի պամպերսային արտաքին քաղաքականություն:

Դիտվել է՝ 3383

Մեկնաբանություններ