Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գյումրու մայր թատրոնի «ընտրությունները»

Գյումրու մայր թատրոնի «ընտրությունները»
23.09.2016 | 10:28

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի համար հայտարարված մրցույթի շուրջ բարձրացած աղմուկից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հակոբ Ղազանչյանը:


Թատրոնի գլխավոր պրոդյուսեր ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ մշակույթի նախարարությունը կայացրել է խորիմաստ որոշում. «Մեր երկրում շատ քիչ են մարդիկ, որոնք այդքան լավ գիտեն Գյումրու դրամատիկական թատրոնը: Հակոբ Ղազանչյանը աշխատել է Գյումրու թատրոնում և՛ որպես տնօրեն, և՛ որպես գեղարվեստական ղեկավար: Վերջին տարիներին փայլուն կերպով համագործակցել ենք թատերական գործիչների միության հետ»:


Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված նախորդ մրցույթի երկու հավակնորդները թատերական ոլորտից չէին: Թատրոնի անձնակազմի դժգոհությունները նաև դրանով էին պայմանավորված:


Հետաքրքրվեցի` ի՞նչ չափորոշիչներով է ընտրվելու տնօրենը, պետք է լինի թատերակա՞ն ոլորտից, թե՞ կազմակերպչական ունակությունները բավական են:
«Քանի դեռ մրցույթի հայտարարությունը չկա, չափորոշիչների մասին ոչինչ չեմ կարող ասել: Իմ կարծիքով` շատ կարևոր է, որ թատրոնը ղեկավարի մշակույթին մոտ կանգնած, թատերական ոլորտից տեղյակ մեկը»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:
Տնօրենի պաշտոնակատարը նշանակվել է 3 ամսով: Մրցույթը կհայտարարվի նոյեմբերին: Կներկայացվեն հայտեր, մեկ ամսից կկայանա մրցույթը: Չի բացառվում նաև, որ ժամանակավոր տնօրենի պաշտոնավարումը երկարաձգվի ևս երեք ամսով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ