Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ապարանի ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումները

Ապարանի ազգագրական  երգերի ոչ ավանդական մշակումները
09.12.2016 | 09:36

Դեկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Հովեր» պետական կամերային երգչախումբը և «Վահագն Հայրապետյան» տրիոն համատեղ կներկայացնեն նոր խմբերգային նախագիծ՝ «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագրով: Կհնչեն Ապարանի 12 ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ:


Երգերն ընտրված են Ալինա Փահլևանյանի ժողովածուներից: Մշակումները կատարել է Վահագն Հայրապետյանը: Նախագծի հեղինակներն ընտրել են այն երգերը, որոնք հայտնի չեն: «Ես աղջիկ եմ», «Հազարներից քեզ եմ սիրել», «Սին, Սին, Սինամ». սրանք երգեր են, որ իրենց սերունդներին են փոխանցել Մուշից, Էրզրումից Ապարան տեղափոխված մարդիկ: «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի»-ն հատված է երգից: Նախագիծը շարունակական կլինի, նախատեսվում է ծրագիրը ներկայացնել մարզերում, սահմանամերձ շրջաններում և արտերկրում: Համերգը կկայանա մշակույթի նախարարության աջակցությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ