Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Օրը հաստատվեց

Օրը հաստատվեց
10.02.2017 | 00:23

«Բա որ Մանթաշովը մարտի 8-ի՞ն ծնված լիներ»,- կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում, երբ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը առաջարկեց մարտի 3-ը, ի պատիվ Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան 173-ամյակի, հաստատել որպես Հայաստանի գործարարի օր: Առաջարկը հաստատվեց, իսկ վարչապետի կատակն ընկալվեց ոչ միայն կառավարության, այլև նիստին հետևող լրագրողների կողմից: Եվ այսպես, Հայաստանի գործարարներն օրացույցում իրենց օրը կունենան:

Բախտի բերմամբ, թե պատահմամբ, այդ օրը մարտի 8-ը չի լինի: Օրացույցում տոնական օրեր ունենալը տրամադրություն է ստեղծում, բայց և այնպես, բոլորովին միտք չունենալով փոքրացնելու խոշոր գործարար և մեկենաս Մանթաշովի դերը տնտեսության և մշակույթի զարգացման գործում, պետք է նկատենք, որ մեր հայրենակցի դերակատարությունը խիստ մեծ է եղել ոչ այնքան Հայաստանի, որքան Ադրբեջանի տնտեսության, մշակույթի, քաղաքաշինության զարգացման գործում: Իհարկե, շատերը կհակադրվեն, նշելով, որ դա բնական է, քանի որ Մանթաշովն ապրել և աշխատել է Ադրբեջանում: Չենք ուզում վիճարկել այս տեսակետը, սակայն հույս ունենք, որ մեր այսօրվա գործարարներից յուրաքանչյուրը կփորձի մի քիչ Մանթաշով լինել Հայաստանի համար:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ