Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Արգելել են մուտքը երկիր

Արգելել են մուտքը երկիր
03.03.2017 | 12:44

Տիբեթի ֆուտբոլի կանանց հավաքականին արգելվել է մուտքն Ամերիկա: Ընտրանին այնտեղ էր մեկնում Դալլասի մրցաշարին մասնակցելու համար: Միացյալ Նահանգների դեսպանատունը մերժումը հիմնավորել է այսպես՝ «թիմի անդամները ոչ մի հիմք չունեն ԱՄՆ այցելելու համար»: Հավաքականի գլխավոր մարզիչը ասում է, որ «անգամ փաստաթղթերը չնայեցին ու տվյալ վիճակի առնչությամբ ոչ մի բացատրություն չտվեցին»:


Միջանկյալ տեղեկացնենք, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալով՝ երկիրը հնարավորինս խստացրել է մուտքի վիզաների տրամադրումը, իսկ երկրներ էլ կան, որոնք հայտնվել են «սև ցուցակում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ