Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ոսկե ծիրանի» ֆիլմերը` Երևանի հրապարակներից մինչև մարզեր

«Ոսկե ծիրանի» ֆիլմերը` Երևանի հրապարակներից մինչև մարզեր
06.06.2017 | 16:38

«Չինաստանի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված շարժական կինոթատրոններն օգտագործվելու են «Ոսկե ծիրան» փառատոնի օրերին»,- այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նշելով, որ, բացի 3-4 կինոթատրոններից, ֆիլմեր կցուցադրվեն նաև 7 բացօթյա հրապարակներում: Այն ֆիլմերը, որոնք իրավունք կունենան շրջագայելու, շարժական կինոթատրոններով կցուցադրվեն ՀՀ տարբեր մարզերում: «Այս ծրագիրը ավելի կմեծացնի փառատոնի աշխարհագրությունը նաև Հայաստանում»,- ընդգծեց նախարարը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ