Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Հայր Գորիոյի» շապիկին հատված է ֆիլմից. Ազնավուրը դեմ չէ

«Հայր Գորիոյի» շապիկին հատված է ֆիլմից. Ազնավուրը դեմ չէ
29.03.2018 | 15:31

«Էդիտ պրինտ» հրատարակչությունը վերահրատարակել է Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը: Գիրքն ընթերցողին ներկայանում է Բալզակի հանրահայտ վեպի առաջին հայերեն թարգմանությամբ (ֆրանսերենից թարգմանությունը` Վիվանի (Անուշավան Ջիդեջյան):
Նորովի է ձևավորումը:

Նոր գրքի շապիկին զետեղված է Շառլ Ազնավուրի մասնակցությամբ համանուն ֆիլմի կադրերից մեկը: Հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ կապ են հաստատել Ազնավուրի հետ, տեղեկացրել են իրենց ծրագրի մասին, նշել, թե ֆիլմի կոնկրետ որ կադրն են ուզում պատկերել գրքին: Առաջարկը միանգամայն դրական արձագանք է գտել: «Լեգենդ Շառլ Ազնավուրի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլն: Բալզակյան «Հայր Գորիո»-ի՝ 2004-ի էկրանավորումն Ազնավուրի բազմակողմանի տաղանդի վառ արտացոլումներից է: Ազնավուրի Գորիոն առաջին իսկ վայրկյաններից գրավում է կինոդիտողին, յուրատեսակ կապվածություն, կարեկցանք առաջացնում: Նվիրված հայր՝ զրկված զավակների ջերմ սիրուց, երեխայի երջանկությունն առաջնայինը դասող ծնող: Էլ ո՞վ, եթե ոչ Ազնավուրը՝ մեծանուն հայը, կկարողանար նման դեր կերտել: Եվ ահա «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույսընծայած «Հայր Գորիո» նոր գրքի շապիկին Ազնավուրի Հայր Գորիոն է՝ իր ողջ հմայքով»,- ասաց Ռոզա Գրիգորյանը, նշեց, որ գրքի հրատարակման այս մոտեցումը հրատարակչությունը կիրառել է նաև Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքի համար, նրա խոսքով` վերջին շրջանում լայն տարածում է գտել գրքի շապիկը համանուն ֆիլմով ձևավորելու միտումը:


Բալզակյան նոր հրատարակությունը երևանյան գրախանութներից կարելի է ձեռք բերել 2900 դրամով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ