Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՀՀԿ-ն կարող է խոսել այսօր կամ վաղը

ՀՀԿ-ն կարող է խոսել այսօր կամ վաղը
25.04.2018 | 15:44

«Հանրապետականը միասնական է, իր կարծիքը կարտահայտի»,- այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ՀՀԿ խմբակցության փակ նիստից հետո ասաց վերջինիս ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն մինչ այժմ լռում։ Այդ դիտարկմանն ի պատասխան պարոն Բաղդասարյանը հավելեց, որ ՀՀԿ-ն իր կարծիքն ունի և այն կարտահայտի` վաղը կամ այսօր երեկոյան։ Փորձեցինք ճշտել` ՀՀԿ-ն կներկայացնի՞ վարչապետի իր թեկնածուին։ «Հանրապետականը մեծամասնություն է, և մենք որոշում կկայացնենք մեր թեկնածուի առաջադրման շուրջ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ Իսկ թե կոնկրետ ինչ է քննարկվել ՀՀԿ խմբակցության փակ նիստում` այդպես էլ չբացահայտվեց. լռեցին և՛ խմբակցության ղեկավարը, և՛ ՀՀԿ պատգամավորները։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ