Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կրոնական հուշարձանների էլեկտրոնային հարթակ

Կրոնական հուշարձանների էլեկտրոնային հարթակ
27.04.2018 | 02:09

Երևանում անցկացվել է Արևելյան Եվրոպայի երկրների կրոնական նշանակության Համաշխարհային ժառանգության հուշարձաններին նվիրված տարածաշրջանային թեմատիկ խորհրդակցություն: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն առաջարկել է ստեղծել մասնակից երկրների կրոնական նշանակության հուշարձանների տեղեկատվական շտեմարան, ինչը, նախարարի կարծիքով, ոչ միայն մասնակից 15 երկրների, այլև մշակույթի համաշխարհային ժառանգության ամենակարևոր շտեմարաններից մեկը կարող է դառնալ։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ