Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Վայ, երևի այդ հարցը ինձ չպետք է տաք»

«Վայ, երևի այդ հարցը ինձ չպետք է տաք»
11.05.2018 | 17:37

Հայաստանի բժշկական հանրությունը տարակուսանքի մեջ է լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրից, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առողջապահության նախարար նշանակել ներկայիս նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի առաջին տեղակալ Սամվել Մարգարյանին: Ավելին, բուժաշխատողներին այս նորությունը զարմացրել և զայրացրել է, նրանց մի մասը համոզված է, որ առողջապահության ոլորտում դրական ոչինչ չի փոխվի: Հիշեցնենք, որ Սամվել Մարգարյանը համարվում է Լևոն Ալթունյանի կադրը և նրա վստահելի գործընկերը Վարդանանց ԲԿ-ում և «Ինգո Ինշուրանս» ընկերություններում: Ինչևէ: Կառավարության նիստից հետո այս մասին հարցրինք առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանին:
-Վայ, երևի այդ հարցը ինձ չպետք է տաք:
-Ամեն դեպքում Դուք տեղեկություն կունենաք:
-Ես շարունակում եմ կատարել ժամանակավոր պաշտոնակատարի ֆունկցիաները և կշարունակեմ այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ