Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Նարեկ Բաբայանն անդրադարձել է «Հայֆիլմի» խնդրին

Նարեկ Բաբայանն անդրադարձել է «Հայֆիլմի» խնդրին
25.07.2018 | 14:12

Պետգույքի կառավարման կոմիտեի պետ Նարեկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կոմիտեի մի խումբ աշխատակիցների հետ եղել են «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, ծանոթացել են խնդիրներին, շենքերի անմխիթար վիճակին, ընթացիկ աշխատանքներին, լսել տնօրենության առաջարկները: Նարեկ Բաբայանի առաջարկով մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացվելու են հանրային լսումներ: Նարեկ Բաբայանն անդրադարձել է նաև կադրային քաղաքականությանը. «Հայֆիլմում վերջերս նշանակվել է փոխտնօրեն, ինչի մասին ես նախապես տեղյակ չեմ եղել, սակայն ծանոթ եմ այդ նշանակմամբ պայմանավորված բողոքներին»: Խոսքն ըստ ամենայնի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի մասին է:

Հիշեցնենք, որ «Հայֆիլմի» խնդիրը բարձրաձայնել է «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը: «Մենք տիրապետում ենք իրավիճակին, պետությունից սպասում ենք երկու քայլ, որ անենք մնացածը: Առաջինը՝ ստուդիան մասնավորեցման ծրագրից դուրս բերելը, երկրորդը՝ կադրային քաղաքականության վերանայում, վերափոխումը»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. - Հանրային լսումներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հուլիսի 29-ը` իրենց անուն-ազգանունն ու հեռախոսահամարը գրելով info@spm.am հասցեին: Տեղի և ժամի մասին կտեղեկացվեն հեռախոսով։

Լուսանկարները՝ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 3859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ