ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

«Կանգնած սիրտը բաբախեց իմ ձեռքերի տակ»

«Կանգնած սիրտը բաբախեց իմ ձեռքերի տակ»
03.09.2018 | 22:48

Սրտաբան Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր տիկին Էմմայի ծննդան 83 ամյակն է, շուրջ 15 օր շարունակ նա ստացյոնար բուժում է ստանում Սրտաբանության ԳՀԻ-Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Իմ հերթապահությունների ընդացքում նա 3 անգամ կյանքի և մահվան կռիվ է տվել, ես իմ խոստմանը նվիրյալ եղա և տիկին Էմման այսօր նշեց իր ծննդյան տարեդարձը, 2 օր առաջ ես նրան նոր կյանք պարգևեցի, իր կանգնած սիրտը բաբախեց իմ ձեռքերի տակ, շնորհավո՛ր, Իմ սիրելի Էմմա տատիկ :

Դիտվել է՝ 6314

Մեկնաբանություններ