Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բյուջեն միայն թվերը չեն

Բյուջեն միայն թվերը չեն
28.09.2018 | 02:34

Հոկտեմբերի 2-ին պետբյուջեի 2019 թ. նախագիծը կլինի ԱԺ պատգամավորների սեղանին, իսկ կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց նախագծին։ «Պետբյուջեն օրենքում ներկայացված է ծրագրային ձևաչափով, որում կարևորվում են արդյունքային ցուցանիշները»,- ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նախագծի համաձայն՝ եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 533 մլրդ 700 մլն դրամ։ ՀՆԱ-ում կանխատեսվող 3 % աճի դեպքում նախատեսվում է կապիտալ ծախսերի աճ։ Ծախսերի 44 %-ը նախատեսվում է հատկացնել սոցիալական և մշակութային ոլորտներին։ Այո, պետբյուջեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի արտացոլումն է թվերի լեզվով, և շատ կարևոր է, որ մարդիկ գործնականում իրենց մաշկի վրա զգան թվերով ամրագրվածը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ