Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Դա ապագայի մասնագիտությունն է»

«Դա ապագայի մասնագիտությունն է»
08.02.2019 | 02:34

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի 2-րդ հիմնական դպրոցում գործող «Խելացի դասասենյակի» հիման վրա նպատակ կա հիմնելու «Արմաթ» լաբորատորիա, որտեղ կարող են համապատասխան գիտելիքներ ստանալ նաև հարևան համայնքների աշակերտները:

Դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԵԺԱՆՅԱՆԸ վստահեցնում է, որ իրենց սաներից շատերը հետաքրքրվում են տեխնիկական կրթությամբ, ունեն ստեղծարար մտածողություն և մեծ ցանկություն` սովորելու «Արմաթում». «Այսօր կրթօջախներում կրթությունը ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնելու համար ավանդական միջոցները բավարար չեն, և կարիք կա նոր մեթոդների ու մոտեցումների կիրառման: Մեր երկրի, ինչպես նաև ողջ աշխարհի ապագան ՏՏ ոլորտի զարգացման վրա է հենված, կարելի է ասել, դա ապագայի մասնագիտությունն է»: Լաբորատորիան հիմնելու համար, սակայն, գումար է անհրաժեշտ: ՈՒսուցչական կազմը նախագիծը ներկայացրել է «Բարի գործեր» սոցիալական ծրագրին: Ներկայումս ֆեյսբուքյան օգտատերերը քվեարկում են՝ «Արմաթն» Ալավերդի հասցնելու նախագիծը կյանքի կոչելու օգտին:


Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնել և արդեն մի քանի տարի իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Հայաստանի և Արցախի դպրոցներում ներդնելու ծրագիրը: Հայաստանի ամբողջ տարածքում գործում է 252 ինժեներական լաբորատորիա-խմբակ, որոնցում ներգրավված է մոտ 6 հազար 300 երեխա։ Lաբորատորիաների մեծ մասը գտնվում է սահմանամերձ և գյուղական համայնքներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ