Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«է՞լ ինչը կարող է լինել կինո»

«է՞լ ինչը կարող է լինել կինո»
22.06.2019 | 18:09

«Ծուռ ծիրան». այսպես է կոչվում «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային փառատոնի «ամենամոլեռանդ» ծրագիրը, որը բաղկացած է էքսպերիմենտալ, երբեմն՝ էքստրեմալ ֆիլմերից: «Իրատեսի» «Ինչու՞ որոշվեց կյանքի կոչել այդ ծրագիրը, ի՞նչ ֆիմեր են տեղ գտել այնտեղ, հայ ռեժիսորները նու՞յնպես ներկայացել են այդ ձևաչափում» հարցերին ի պատասխան` «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանն ասաց, որ, ընդհանրապես, տարբեր փառատոներում կարող է լինել պայմանական անուն կրող ձևաչափ («Խենթ», «Խելագար»...). «Դրանք ծրագրեր են, որ սովորաբար ցուցադրվում են կեսգիշերին և ենթադրում են ֆիլմեր, որոնք ինչ-որ առումով մարտահրավեր են նետում հանդիսատեսին, էականորեն տարբերվում են կինոյի մասին պատկերացումներից, այսինքն՝ ի՞նչը կարող է լինել կինո, է՞լ ինչը կարող է լինել կինո... Նորարական մոտեցում է, ավանգարդ, էքսպերիմենտալ, կոտրում է ժանրային սահմանափակումները, արմատական մոտեցումները կինոյի հանդեպ: Դրա համար ցուցադրվում է ուշ ժամերին, պահանջում է հատուկ հանդիսատես»:


«Ծուռ ծիրանում» ներկայացված է հինգ ֆիլմ: Կան և՛ հայտնի ֆիլմեր, և՛ վերկանգնված: Ծրագրում տեղ է գտել նաև Գյումրիում նկարահանված հայկական ֆիլմ սերիական մարդասպանի մասին: «Սա անակնկալ է, մեզ մոտ թրիլերի ժանրը հազվադեպ է հանդիպում»,- ընդգծում է Կարեն Ավետիսյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ