Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մակրոնը ողջունել է Ռուսաստանի ու Ուկրաինայի վճռական քայլը

Մակրոնը ողջունել է Ռուսաստանի ու Ուկրաինայի վճռական քայլը
09.09.2019 | 10:16

Սեպտեմբերի 7-ին Ելիսեյան պալատը Էմանուել Մակրոնի հայտարարությունը տարածեց՝ Ֆրանսիայի նախագահը Մոսկվայի ու Կիևի միջև բանտարկյալների փոխանակումն անվանում է «վճռական քայլ»: «Ֆրանսիայի նախագահը ողջունում է բանտարկյալների փոխանակումը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև: Դա վճռական քայլ է կառուցողական երկխոսության վերականգնման ճանապարհին, որ պետք է շարունակվի առաջիկա շաբաթներին»՝ հայտարարում է Մակրոնը: Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Ֆրանսիան Գերմանիայի հետ կմեծացնի իր ջանքերը նորմանդական ձևաչափով հետագա առաջընթացի և Մինսկի համաձայնությունների քաղաքական մասի իրականացման համար»:


Էմանուել Մակրոնը ընտրության պահից փորձել է պայմանավորվել Կրեմլի հետ ուկրաինացի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցով, վերջին ամիսներին քանիցս շեշտել է նախագահ Զելենսկու՝ «կառուցողականության ու համաձայնության ոգով» գործելու ձգտումը: Օգոստոսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բրեգանսոնում հանդիպմանը Ֆրանսիայի նախագահն ասաց. «Վլադիմիր Զելենսկու արած ընտրությունը իրավիճակի իրական փոփոխություն է Ուկրաինայի արևելքում»: Մակրոնը հավելեց, որ «Պուտինը մի քանի անգամ խոսել է Զելենսկու հետ վերջին շաբաթներին, և ես կարծում եմ, որ մեզ համար դա հաջող հնարավորություն է առաջ շարժվելու կոնֆլիկտի կարգավորման հարցում»:
RFI


Հ.Գ. Մինչդեռ Ուկրաինայի նախագահը Բորիսպոլի օդակայանում դիմավորում էր հայրենակիցներին անձամբ, ՌԴ նախագահը Մոսկվայի օրն էր նշում, ռուսական լրատվամիջոցները անգամ չհրապարակեցին հայրենիք վերադարձածների անունները: Կարևորը՝ ռուս-ուկրաինական օրակարգից մեկ հարց պակասեց: Գուցե իսկապես Զելենսկուն ու Պուտինին հաջողվի համաշխարհային օրակարգից հանել Ուկրաինայի կոնֆլիկտի հարցը: Երկուսին էլ դա օդուջրի պես պետք է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ