Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.07.2020 | 00:02

Ի­նը խոր­հր­դի եմ ե­րա­նի տա­լիս իմ մտ­քում, իսկ տաս­նե­րոր­դը կա­սեմ լեզ­վով։ Դա այն մարդն է, որ ու­րախ է որ­դի­նե­րով և իր կեն­դա­նու­թյան ժա­մա­նակ տես­նում է թշ­նա­մի­նե­րի կոր­ծա­նու­մը։ Ե­րա­նի՜ նրան, ով ապ­րում է ի­մաս­տուն կնոջ հետ, իր լեզ­վով չի սխալ­վում և չի ծա­ռա­յում մե­կին, որ ա­նար­ժան է ի­րեն։ Ե­րա­նի՜ նրան, ով ի­մաս­տու­թյուն գտավ և այն կպատ­մի լսող­նե­րի ա­կան­ջին։ Որ­քա՜ն մեծ է նա, ով ի­մաս­տու­թյուն է գտել, բայց նա ա­վե­լի մեծ չէ, քան նա, ով եր­կյուղ է կրում Տի­րո­ջից։ Եր­կյու­ղը Տի­րո­ջից գե­րա­զան­ցում է ա­մեն բան։

Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 25. 9-14

Դիտվել է՝ 5022

Մեկնաբանություններ