Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աչք է դրել Տիա­գո­յի վրա

Աչք է դրել Տիա­գո­յի վրա
08.09.2020 | 00:39

«Լի­վեր­պուլն» այդ­պես էլ ձեռք չի քա­շել Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յում» հան­դես ե­կող Տիա­գո Ալ­կան­տա­րա­յին իր կազ­մում ու­նե­նա­լու հե­ռան­կա­րից։ Անգ­լիա­կան թի­մի հա­մար խն­դիրն ա­ռաջ­նա­յին հն­չո­ղու­թյուն է ստա­նում հատ­կա­պես այն առն­չու­թյամբ, որ «Բար­սե­լո­նը» մտա­դիր է գնե­լու Ժոր­ժի­նիո Վեյ­նալ­դու­մին։ Իս­պա­նա­ցու տրանս­ֆե­րի հա­մար գեր­մա­նա­ցի­ներն ու­զում են 30 մի­լիոն եվ­րո, անգ­լիա­ցի­նե­րը պատ­րաստ են 20 մի­լիո­նից ոչ ա­վե­լի վճա­րե­լուն։


Հայտ­նի է դար­ձել նաև, որ «Չել­սին» դա­դա­րել է Տիա­գո­յով հե­տաքր­քր­վե­լուց, իսկ «Ման­չեստր Յու­նայ­թե­դը» բա­նակ­ցել է ֆուտ­բո­լիս­տի գոր­ծա­կա­լի հետ, սա­կայն դեռևս շփում­նե­րի մեջ չի մտել մյուն­խե­նյան ա­կում­բի հետ։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 6105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ