Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.10.2020 | 23:00

Քո ա­հը դի՛ր բո­լոր հե­թա­նոս­նե­րի մեջ։ Քո ձեռ­քը բարձ­րաց­րու՛ օ­տար ազ­գե­րի վրա, և նրանք թող տես­նեն քո զո­րու­թ­յու­նը։ Ինչ­պես նրանց առջև ցույց տվե­ցիր մեր մեջ ե­ղած քո սր­բու­թ­յու­նը, այն­պես մեր առջև ցու՛յց տուր նրանց մեջ ե­ղած քո մե­ծու­թ­յու­նը, և թող ճա­նա­չեն քեզ, ինչ­պես որ մենք ճա­նա­չե­ցինք, քան­զի չկա Աստ­ված քե­զա­նից բա­ցի, Տե՛ր։ Նո­րո­գի՛ր նշան­նե­րը և նոր զար­մա­նահ­րաշ գոր­ծե՛ր կա­տա­րիր։ Փա­ռա­վո­րի՛ր քո ձեռքն ու աջ բա­զու­կը։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 33. 2-7

Դիտվել է՝ 3945

Մեկնաբանություններ