ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Արայիկ Հարությունյանը սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող շրջանակների վրա

Արայիկ Հարությունյանը սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող շրջանակների վրա
24.10.2020 | 12:28

«Հրապարակը» գրում է.

«Հանրությունը երեկ ակտիվորեն քննարկում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին ուղղված բաց նամակը։ Ամենակարևորը թերևս այն է, որ Արայիկ Հարությունյանը սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող շրջանակների վրա և հասկացրեց, որ իրականություն վերադառնալու ժամանակն է։ ԱՀ նախագահը բաց նամակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է՝ «գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»: Սրանով հաստատեց նաև այն տեղեկությունները, որ գրեթե նույնաբովանդակ մի գաղտնի նամակ էլ ինքն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացին վերադառնալու համար։ Հենց այդ նամակի մասին է խոսել վարչապետն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ, որը, չգիտես ինչու, պաշտոնապես հերքում էին. նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ այդ առիթով ասել էր՝ իրենք շարունակում են կարծել, որ «խնդիրը լուծվում է ռազմաճակատում»։

Անհասկանալի մնաց, սակայն, մի կարևոր հանգամանք. եթե Հարությունյանն այդքան կարևորում էր Պուտինի և Ռուսաստանի դերակատարումն այս կոնֆլիկտում, ինչո՞ւ էր խաղաղ պայմաններում տուրք տալիս ոմանց քմահաճություններին և պետության կարևորագույն երկու պաշտոններում նշանակում մարդկանց, ովքեր ՌԴ-ում պերսոնա նոն գրատա են հայտարարված։ Խոսքը ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի մասին է»:

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ