Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

ՀԱՊԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

ՀԱՊԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը
11.11.2020 | 21:13

«Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը նշանակալի զսպող գործոն է, որպեսզի կողմերը զերծ մնան ուժի կիրառումից», - այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծումը հնարավոր է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով»։ Զասի խոսքով՝ ՀԱՊԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը։

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ