Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Նիկոլ Փաշինյան. Բախվել ենք բազում դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն

Նիկոլ Փաշինյան. Բախվել ենք բազում դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն
21.01.2021 | 16:32

Կառավարության նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծ, որով վերանայել են ֆիզիկական անձի կողմից առանց օրենքով սահմանված հիմքերի ու առանց օրինական տիրապետողի թույլտվության շենք-շինություն, հողամաս, այլ անշարժ գույքի տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները: Նա ասաց, թե խնդիր էր առաջանում ոստիկանության ներխուժումը վերացնելու մասով լիազորելու հետ կապված, քանի որ առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր:


«Հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաև շարժական գույքի տեղադրմամբ ու խնդիր էր առաջանում, թե ինչպես պետք է այդ հարցրեը կարգավորեն ոստիկանության ծառայողի լիազորությունները ներխուժումը վերացնելու պարագայում, հիմա մանրամասն կարգավորել ենք թե ոստիկանությանը դիմելու, թե լիազորելու պայմանները», - ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե շատ կարևոր որոշում են կայացնում: «Կարծում եմ՝ օրենքի ու իրավունքի գերակայությունը շատ առանցքային նշանակություն ունեն իրավակարգի պահպանության ու պաշտպանության տեսակետից, մենք այս ընթացքում էլ բախվել ենք բազում դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն», - ասաց նա:

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ