«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասում են

Ասում են
27.05.2022 | 07:24

Թուրքիան ՈՒկրաինա է ուղարկում ոչ միայն իր «գովական» բայրաքթարները, որոնք ՌԴ ԶՈՒ-ն սովորել է հեշտությամբ խոցել, այլև 3 հազար «գորշ գայլերի»։

Նրանք այնտեղ ոչ թե պարզապես մասնակցում են ազգային գվարդիայի գրոհայինների պատրաստմանը, այլև մարտական գործողություններին։ Նիկոլաևում հայտնվել են Ղրիմի թաթարներից կազմված տեղական «շշալցման» «գորշ գայլեր»։ Նրանք պայթեցնում էին Ղրիմ տանող էլեկտրահաղորդման գծերը, մասնակցում Ղրիմը ջրից զրկելուն։ Կային նաև որոշակի էմիսարներ Թուրքիայից՝ «գորշ գայլերի» ստորաբաժանումներից, իսկ հիմա այնտեղ կան նաև բացահայտ թուրքեր։

Իրենց գաղափարախոսությամբ նրանք լրիվ նույնն են, ինչ՝ ուկրաինացի նացիստները։ Այո, նրանք այլ գաղափարական հենք ունեն, թուրքերի գերազանցության վրա հիմնվող, բայց դա զուտ նացիստական գաղափարախոսություն է։
Սա ևս մեկ ուղղություն է, որին Մոսկվան առայժմ որևէ կերպ չի արձագանքել։


Վիկտոր Նադեին-Ռաևսկի

Դիտվել է՝ 46754

Մեկնաբանություններ