Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եթե պայքարեն մինչև վերջ՝ կլինենք նրանց կողքին

Եթե պայքարեն մինչև վերջ՝ կլինենք նրանց կողքին
11.03.2024 | 17:04

ՈՒզում եմ հասկանալ Կոնսերվատորիայի ուսանողներին «քլնգելու» իմաստը, 2018-ից կադրեր հրապարակելու իմաստը։

Ամենահետաքրքիրն ու «ծիծաղելին» այն է, որ նման կադրերի տակ ուսանողներին «քլնգում» են 2018-ին ամենաակտիվ «նիկոլ» գոռացողներից շատերը։

Եթե ձեզ թվում է, որ այդ ճանապարհով կկարողանաք ինքնամաքրվել 2018-ին նիկոլ աջակցելուց, ապա պետք է հիասթափեցնեմ:

Իսկ ինչ վերաբերում է Կոնսերվատորիայի ուսանողներին, եթե նրանք պայքարեն մինչև վերջ իրենց բուհի համար, ապա մենք՝ «Երիտասարդի Ձայնը»-ՀԿ-ի ամբողջ անձնակազմով լիակատար աջակցություն կհայտնենք նրանց և անհրաժեշտության դեպքում կլինենք նրանց կողքին։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 5833

Մեկնաբանություններ