Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Կապիտուլյանտ կառավարիչներ ունենալն աղետ է

Կապիտուլյանտ կառավարիչներ ունենալն աղետ է
09.05.2025 | 12:26

Նիկոլն այսօր գրել է. «Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի՛ լինելու, լինելու՛ է խաղաղություն»։

Ներքինից՝ միայն արկածախնդիր խելապակասներն ու դավադրություններ հյուսող ավանտյուրիստներն են պատերազմ սադրելու մասին մտածում: Արտաքինից՝ միայն ՔՊ-ին իշխանության պահելու հարցում շահագրգիռ ուժերը:

Փաստն այն է, որ մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ Հայաստանը շարժվում էր արժանապատիվ խաղաղության և պատերազմների չեզոքացման ճանապարհով:

Գործող կառավարիչները հինգ տարում Արցախի և Հայաստանի դեմ չորս պատերազմի ու ռազմական ագրեսիայի դուռ են բացել՝ հանձնելով Արցախն ու օկուպացիայի տակ թողնելով Հայաստանի ինքնիշխան տարածքները:

Հիմա հետաքրքիր է, ու՞մ են այդպես «խրոխտ ակնարկում»: Սեփական դավադիր գործողությունների հետևանքնե՞րն են գիտակցել, թե՞ թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքների հավանականությունն է վախեցրել:

Իրական խաղաղությունը ուժեղ, իմաստուն ու պատվախնդիր իշխանությունների մենաշնորհն է, ինչը հեռու է արկածախնդիր նիկոլիզմից:

Իրական խաղաղության երաշխավորները նախկին նախագահներն էին, ոչ թե գործող կապիտուլյանտ ռեժիմը:

Շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության

80-ամյակը:

Այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք ուներ միմյանց շնորհավորելու Եռատոնի առթիվ, սակայն՝ կապիտուլյանտ կառավարիչներ ունենալն աղետ է:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ