Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի հետևից

Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի հետևից
27.06.2025 | 10:44

Չեմ ուզում չարագուշակ բաներ խոսել, բայց մտածում եմ, որ Նիկոլը կարող է և հասնել իր նպատակին։ Համենայն դեպս, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու, Սրբազան Պայքարի կողմնակիցներին հետպանդելու հետ կապված Եկեղեցու արձագանքը, ցավոք, այլ բան մտածելու առիթ չի տալիս։ Դատարանի դիմաց երեկ տասնյակ հոգևորականներ պետք է լինեին։

Արքեպիսկոպոսներ, վարդապետեր, քահանաներ… Բայց նրանք չկային։

Փոխարենը Գերագույն Հոգևոր Խորհուրդը երեկ դատապարտում էր «հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը»։

Այսպիսինն է մեր օրերի իրականությունը։

Ամեն թուլություն իր հետևից հաջորդն է բերում։

Հերթը Եկեղեցունն է, Վեհափառ Հայրապետինը…

Իհարկե, ամենքիս պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը ջախջախվի Եկեղեցու դեմ սանձազերծված այս կռվում։

ՈՒ հաստատապես ամեն ինչ կանենք։

Բայց, ցավոք, շատ ավելի թույլ դիրքերից, քան երեկ ունեինք։

Որովհետև մեր երկրում արքեպիսկոպոս են կալանավորում, իսկ Եկեղեցին ահա այդպես է արձագանքում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ