Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Միայնակ մարդն անմարդաբնակ կղզի է

Միայնակ մարդն անմարդաբնակ կղզի է
23.03.2025 | 10:37

Հանապազօր կյանքից հոգնած, ձանձրացած, ուժահատ ու դժկամ՝ ո՞ր մեկս գոնե մեկ անգամ չենք երազել ընկնել մի անմարդաբնակ կղզի և ապրել այնտեղ խելացնոր աշխարհից կտրված, իբրև նոր օրերի Ռոբինզոն: Օվկիանոսի ջրերը կսրբեին բոլոր կապող թելերը, ձայները, հետքերը, և կլիներ միայն կղզին, որտեղ չկան պայմանականություններ, չկան խաղարկվելիք դերեր, ներկրվող տագնապներ, արտանետվող խռովքներ: Մեր կղզին մեզ կտար երանության գերագույն դրսևորումը՝ մարմնի և հույզերի սանձարձակ ինքնավարությունը:

Ազատ կլիներ Ռոբինզոնը: Բայց երջանի՞կ կլիներ Ռոբինզոնը: Որովհետև մի օր իր կղզու ամայի ափերին նստած միայնակ Ռոբինզոնը պիտի հասկանար, որ ինքն ունի այն, ինչ երազում էր, սակայն չունի ամենակարևորը՝ երազանքի նպատակը: Եվ դատարկ ափի ավազի վրա ներանձնացած Ռոբինզոնը պիտի կռահեր, որ նույնիսկ անրջային կյանքը ոչինչ չարժե առանց իմաստի, և իմաստն է, որ ապրելը դարձնում է ապրեցնող: Ու կղզու ափամերձ ավազների վրա վաղանցուկ հետքեր թողնող Ռոբինզոնը վաղ թե ուշ պիտի խոստովաներ, որ մարդու կյանքը խորհուրդ ունի միայն այն ժամանակ, երբ կան մյուսները:

Միայնակ մարդն անմարդաբնակ կղզի է՝ անմարդաբնակ կղզու վրա, և ոչ ոք չի գնում այնտեղ ապրելու:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 10614

Մեկնաբանություններ