Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Ի գիտություն խոնարհ լռություն պահպանողների

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Ի գիտություն խոնարհ լռություն պահպանողների
26.06.2013 | 14:09

Ի գիտություն որոշ «լուսապայծառ» ուղեղների, ովքեր իրենց բառապաշարից այդպես էլ չեն վանում այնպիսի դատարկաբանություններ, ինչպիսիք են «գրավյալ տարածքներ», «բուֆերային գոտի» և այլն, ովքեր մոռացության են մատնել Դաշտային Արցախի և Շահումյանի ենթաշրջանի իրողությունը, ովքեր կասկածի տակ են դնում ազատագրված և տակավին չազատագրված հայապատկան տարածքների փաստը և պահպանում են խորհրդավոր զգուշավորություն և խոնարհ լռություն: 2010 թվականին պատմական գիտությունների դոկտոր Կիմ Ղահրամանյանի աշխատասիրությամբ և գործարար-շինարար Արմեն Դավթյանի հովանավորությամբ լույս տեսավ «Վաչագան թագավորի սահմանադրությունը» գրքույկը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:Առաջիկայում կփորձեմ հնարավորինս տեղեկություններ հաղորդել 1500-ամյա Սահմանադրության և այդ ժամանակարջանում ոչ միայն հայկական տարածքների, այլև տեղացի բնիկների (հայերի) քաղաքակրթական բարձր մակարդակի մասին:

Դիտվել է՝ 4925

Մեկնաբանություններ