Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փողը երբեք չի քնում

Փողը երբեք չի քնում
09.10.2013 | 11:42

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի գիտական հարցերի հանձնաժողովը TeleTrade ընկերության հետ համատեղ սկսում է մասնագիտական ուսումնական-պրակտիկ դասընթացների շարք:
Առաջին նման դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Այն կրում է «Լավագույն ներդրում. Փողը երբեք չի քնում» խորագիը:
Դասընթացն ուղղված է ֆինանասկան շուկայի վերաբերյալ առավել պրակտիկ և կիրառական գիտելիքների հաղորդմանն ու բորսաների ներկայիս միտումների ներկայացմանը: TeleTrade-ի ուսումնական ծրագրերի նպատակը տնտեսական և ֆինանսական համակարգերի մասին գիտելիքների տարածումն է` բնակչության ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով:

Դիտվել է՝ 3170

Մեկնաբանություններ