Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Գանձաքար-Իծաքար ճանապարհի կառուցապատումը ձախողել են, Ենոքավան-Ջուջևանը չե՞ն ձախողելու

Գանձաքար-Իծաքար ճանապարհի կառուցապատումը ձախողել են, Ենոքավան-Ջուջևանը չե՞ն ձախողելու
24.03.2024 | 06:53

Մարտի 18-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում, Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառուցվում է Ենոքավան-Ջուջևան ճանապարհը, որն Իջևանի տարածաշրջանը կապում է Նոյեմբերյանի տարածաշրջանի հետ։ Սարերով, բարդ տեղանքով ձգվող այդ ճանապարհի շինարարությունը կարող է շատ երկար տևել, եթե հաշվի առնենք, որ Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգումը ձախողվել է։

Տավուշի մարզկենտրոն Իջևանը Բերդ քաղաքին կապող, Տավուշի սահմանագոտին շրջանցող Գանձաքար-Իծաքար-Նավուր- Բերդ ավտոճանապարհի մաս կազմող, 35 կմ երկարություն ունեցող Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022թվականին, շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023թ․ սեպտեմբերին, այդ նպատակով պետական բյուջեից նախատեսված է հատկացնել 4,5 միլիարդ դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022 թվականին այդ ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածում նորից էր ասֆալտապատում արել։ Պայմանագրի ժամկետները խախտվել են, կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը, նշված ճանապարհի կառուցապատման համար նոր մրցույթ հայտարարել; Բերդ համայնքի Նավուր գյուղից տեղեկացա, որ ճանապարհի հիմնանորոգման մրցույթը շահել է Վայքից շինարարական մի ընկերություն, որն իր աշխատողների համար վարձով տներ է որոնել Նավուրում։ Շինարարական այդ ընկերությունը մտադիր է Իծաքար-Գանձաքար ճանապարհի հիմնանորոգումը սկսել միանգամից երկու հատվածներից՝ Գանձաքարի և Իծաքարի տարածքներից։ Կապված եղանակային անբարենապաստ պայմանների հետ, ներկայումս շինարարական աշխատանքներ չեն կատարվում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2673

Մեկնաբանություններ