Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ցանկացած տնտեսական ձախողում իր հետ բերելու է կենսամակարդակի անկում

Ցանկացած տնտեսական ձախողում իր հետ բերելու է կենսամակարդակի անկում
25.11.2024 | 13:42

՛՛Россия рассчитывает выйти на рекордный товарооборот с Арменией в $14-16 млрд по итогам года՛՛,- заявил в интервью газете «Известия» посол России в Армении Сергей Копыркин.

Ահա այս տեղեկությունը կարդալուց հետո, մտածում եմ, թե Եվրաքվեի ակտիվիստ անհատներն ու քաղաքական կազմակերպությունները ինչպես են այն մեկնաբանելու ԵՄ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները համեմատելուց հետո: Եթե, ըստ եվրագիտունների, Թրամփն ընտրվելու զերո շանս ուներ, բայց ընտրվեց, հավանաբար այս անգամ էլ պետք է ասեն, որ թվերը սարքովի են, սուտ են, Էմիրաթներից բջջային հեռախոսների վերավաճառքի արդյունք են և այլն, և այլն: Տնտեսագետ չեմ, չեմ ցանկանում բանավիճել, սակայն այս ծավալի ապրանքաշրջանառությունը Հայաստանի նման փոքր պետության համար շատ խոսուն է: Ոչ ոք դեմ չէ, որ զարգանան նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը, սակայն ռազմավարական որոշումները, եթե կտրված են տնտեսական հիմնավորումից, միշտ էլ մնում են թղթի վրա: Մեզ համար իդեալական կլիներ, եթե չլիներ ՌԴ-Արևմուտք կոշտ հակամարտությունն ու նրանց միջև միջնորդավորված պատերազմն Ուկրաինայում: Դա հնարավորություն կտար հավասարապես և հնարավորինս զարգացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները երկու բևեռների հետ միաժամանակ: Եվ դրա հնարավորության իրավական հիմքը կա, որովհետև Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում է ընդգրկված և ԵՄ-ի հետ ունի 2017թ. կնքված համապարփակ համագործակցության պայմանագիր՝ միաժամանակ լինելով ԵԱՏՄ անդամ: Սակայն բազմակողմ համագործակցության ջատագովները, այնուամենայնիվ, պետք է գիտակցեն, որ ներկա քաղաքական իրադրությունը և պատերազմի վերածված բախումը բալանսավորված քաղաքականության համար քիչ տեղ են թողնում: Իրականությունը անհրաժեշտ է սթափ գնահատել, որոշումներ ընդունելուց կանխատեսել դրանց հնարավոր հետևանքները, զինվել պրագմատիկ հեռատեսությամբ և կոնկրետ հաշվարկներով: Ցանկացած տնտեսական ձախողում իր հետ բերելու է կենսամակարդակի անկում, որին հաջորդելու են հուսահատությունն ու արտագաղթը: Հանուն «լուսավոր» եվրոպական ապագայի և ժողովրդավարության զարգացման, մեր ժողովուրդը դժվար թե ընտրի տնտեսական դժվարություններն ու «մի քանի ձմեռ» ևս սառչելը:

Մտորումներ, որ ծնվեցին դեսպան Կոպիրկինի հայտարարությունից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 6666

Մեկնաբանություններ