Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան բարդ է ու անորոշ, որ ամեն մի անսպասելի սցենար կարող է իրականություն դառնալ

Աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան բարդ է ու անորոշ, որ ամեն մի անսպասելի սցենար կարող է իրականություն դառնալ
30.07.2025 | 19:09

Մրցակցային գոյապայքարում կա հակառակորդին հաղթելու կամ նրանից առաջ ընկնելու երկու մեթոդ:

1․ Իրական առաջընթացի մեթոդ, երբ զարգանում ես, ստեղծում նոր տեխնոլոգիաներ, որն ապահովում է գերակա դիրք մրցակցի նկատմամբ,

2․ Հարաբերական առաջընթացի մեթոդ, երբ ինչ-որ ձևով հասնում ես հակառակորդի հետընթացին և, երբեմն էլ, փլուզմանը՝ գունավոր հեղափոխության կամ նման այլ մեթոդով։

Այսինքն, ձևականորեն, հակառակորդի հետընթացը համարժեք է քո առաջընթացին, մի բան, որը շատ կիրառական է այսօր։

Իրական գոյապայքարը այս երկու մոտեցումների կոմբինացիան է։

Օրինակ, սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը գտնվում էին սպառազինությունների մրցավազքի պրոցեսում և, այս առումով, հասել էին որոշակի դինամիկ հավասարակշռության, որը նշանակում էր, որ այդ ճանապարհով մեկը մյուսին հաղթել հնարավոր չէ։

Եվ նման պայմաններում ԱՄՆ-ը ընտրեց ԽՍՀՄ-ը փլուզելու գաղափարական կամ քարոզչական ճանապարհը, որն էլ հուսալի հիմք դարձավ Գորբաչովի գլխավորությամբ գունավոր հեղափոխություն կատարելու և իր միակ մրցակցին տապալելու համար։

Մի հանգամանք, որը համարվեց լիբերալ դեմոկրատիայի վերջնական հաղթանակ աշխարհում, որը նույնիսկ թույլ տվեց Ֆուկույամային առաջ քաշել պատմության ավարտի մասին կեղծ թեզը, որն էլ արևմուտքում գտավ ընդհանուր ճանաչում։

Եթե ԱՄՆ-ի հարաբերությունների հարցին Ռուսաստանի և Չինաստանի հետ նայում ենք այսօրվա տեսանկյունով, երբ Միացյալ Նահանգները ձգտում է հեռացնել Ռուսաստանին Չինաստանից, ապա թվում է, որ 2000-ականների սկզբին ԱՄՆ-ի կողմից կտրուկ մերժումը Ռուսաստանին, որը դեռևս ուզում էր Արևմուտքի պաշտոնական մաս դառնալ, ստրատեգիական սխալ էր։

Եվ դարձյալ թվում է, որ եթե այն ժամանակ Ռուսաստանը դառնար ՆԱՏՕ-ի անդամ և Արևմուտքի օրգանական մաս, ապա այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը կլիներ բոլորովին այլ։

Բայց ավելի խորացված անալիզը ցույց է տալիս, որ սա շատ ավելի նուրբ հարց է, և այն ժամանակ թույլ Ռուսաստանին անտեսելուց բացի ԱՄՆ-ը, վերջինիս մերժելով, կարող էր ունենալ շատ ավելի լուրջ նկատառումներ։

Այդ նկատառումներից, թերևս, ամենից կարևորը կարող էր լինել այն, որ ռուսն ուրիշին չենթարկվելու իր մենթալիտետով վաղ թե ուշ ոտքի էր կանգնելու և դառնալու ինքնուրույն հզոր ուժ։

Այսինքն, երկու շատ հզոր միավորները ՆԱՏՕ-ի նման կազմակերպության մեջ նրան կդարձնեն շատ անկայուն, և հենց սկզբից, ելնելով սիստեմային կայունության նկատառումներից, Ռուսաստանը պետք է ստանար մերժում։

Եվ իսկապես, ելնելով Մյունխենում Պուտինի ունեցած խոսքից, պարզ երևում է, որ նա այդ ժամանակ արդեն իրեն զգում է որպես մրցակից, ոչ որպես ենթակա, ինչպես Ելցինի ժամանակ։

Նմանատիպ մի բան կա նաև մեր ու թուրքերի հարաբերություններում Արցախի կորստից հետո։

Թվում է, որ եթե թուրքերը անզիջում ճնշման փոխարեն մեր նկատմամբ ընտրեին մեղմ ու հաշտվողական մոտեցում, ապա շատ արագ հարցերը կլուծեին իրենց օգտին։

Բայց խորին թշնամանքն ու արհամարհանքը մեր նկատմամբ, որը միայն անհաշվենկատ վրեժի է մղում նրանց և այն նկատառումը, որ իրենց արած ստորությունն ու թշնամանքը այնքան մեծ են, որ մենք այսպես, թե այնպես, դա մոռանալ չենք կարող և հարմար առիթով նորից ոտքի ենք կանգնելու, նրանց տանում է թշնամանքը շարունակելու ուղիով։

Բացի դրանից, աշխարհաքաղաքական իրավիճակն էլ այնքան բարդ է ու անորոշ և թուրքերի ամբիցիաներն էլ իրենց հնարավորություններից այնքան մեծ, որ ապագայի ամեն մի անսպասելի սցենար կարող է իրականություն դառնալ։

Արևմտյան պլաններն ու կանխատեսումները Թուրքիային տեսնում են որպես տարածաշրջանային լիդեր։

Բայց ներկա թուրք-իսրայելական տարածաշրջանային մրցակցության պայմաններում դա պարզապես կարող է լինել որոգայթ թուրքերի համար։

Բացի դա, կան նաև այլ կարևոր նկատառումներ, Սյունիքի միջանցք, Թուրան, Ռուսաստան, Չինաստան, այնպես որ, ճտերն աշնանն են հաշվում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ