Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մոլորյալ ոչխար

Մոլորյալ ոչխար
09.08.2025 | 21:59
Օգոստոսի 10
- Հիսու՛ս, առաջնորդիր մեր ընթացքը, որ
չլինի թե մոլորվենք ճամփին:
- Իմորդիներ, չմոլորվելու համար միայն մի պայման կա` մշտապես մոտ լինել Ինձ: Որպեսզի ոչ մի բան, ոչ մի շահ, ոչ մի փորձություն կամ մի որևէ խոչընդոտ չկանգնի մեր երկուսի միջև:
Եթե վստահ լինեք, որ կկարողանաք կանգնել Իմ կողքին, եթե իմանաք, որ Ես եմ ճշմարիտ ճանապարհը, այդժամ ոչինչ չի կարող շեղել ձեզ ուղիղ ճանապարհից, և չի լինի մոլորվելու որևէ պատճառ:
Ես ձեզ խաղաղություն խոստացա և ո’չ հանգստություն, սրտի հանգիստ ու սփոփանք, բայց ո’չ հաճույք:
Ես ասել եմ.
«Աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք. բայց քաջալերվեք, Ես հաղթեցի աշխարհին»:
ՈՒրեմն սովորեք Ինձնից հաղթող զորությունը մեկի, ում ապտակեցին, անարգեցին ու ծաղրեցին, ով սխալ հասկացվեց, լքվեց ամենքից ու խաչին գամվեց, այդուհանդերձ` կարող եք տեսնել մեկին, ում գործը չէր ձախողվել բոլորովին, ով կարող էր Իր խաչի վրայից աղաղակել հաղթական.
«Ամեն ինչ կատարված է»:
Ոչ թե ցավը, ծաղրանքը կամ տառապանքն էր էականը, այլ` Իմ գործը:
Թող այս միտքը սրտապնդի ձեզ:
Ձախողանքի, խառնակության, լրբության ու տառապանքի պատուհասող ժամին, երբ ձեր հոգին անպարտ մնա, երկնային բարեկամներն ու հրեշտակները թող ձայնեն խմբովին.
«Արդեն Ամեն ինչ կատարված է»:
Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ