Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Այն, ինչ կարող էր մնալ դիվանագիտական աշխատանքի տեխնիկական դաշտում, վերածվել է քաղաքական ուղերձի

Այն, ինչ կարող էր մնալ դիվանագիտական աշխատանքի տեխնիկական դաշտում, վերածվել է քաղաքական ուղերձի
13.09.2025 | 15:01

Երեկ լրատվականներում տարածված այս լուսանկարում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն է, ով մտերմիկ, տվյալ դեպքում՝ եղբայրական զրույցի մեջ է Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ․ նկարից ակնհայտ է դառնում, որ առկա մթնոլորտը ոչ միայն դիվանագիտական միջավայրին բնորոշ շփում է, այլև՝ հստակ քաղաքական ուղերձ։

Նախ՝ նշեմ, որ դիվանագիտության մեջ կողմերի հանդիպումն ու շփումը բնական գործընթաց է, սակայն կարևոր է տարբերակել պարտադիր շփումները և դրանց հանրային ներկայացման ձևը։ Ըստ էության՝ այս լուսանկարը չի փոխանցում զուտ պաշտոնական հարաբերություն, այլ ցուցադրում է անկաշկանդ, գրեթե բարեկամական մթնոլորտ։

Նման կադրերը միջազգային հարթակներում կարող են ընկալվել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի օրակարգին հերթական անգամ հարմարվելու դրսևորում։ Թերևս գաղտնիք չէ, որ Հաջիևը երկար տարիներ եղել է Ալիևի արտաքին քարոզչության առանցքային դեմքերից, և նրա հետ ջերմ շփման հրապարակայնացումը թույլ է տալիս Բաքվին ցույց տալ, որ հարաբերությունների «բեկումը» տեղի է ունենում Հայաստանի համաձայնությամբ։

Այստեղ Հայաստանը արտաքին գործընկերների աչքում ներկայանում է ոչ թե որպես կոշտ ու պահանջատեր կողմ, այլ որպես համակերպված և նույնիսկ բարեկամական տրամադրությամբ ներկայացվող դերակատար, դա նվազեցնում է մեր մանևրելու հնարավորությունները բանակցային սեղանի շուրջ։

Ադրբեջանը տարիներ շարունակ Հայաստանի դեմ վարել է բացահայտ թշնամական քարոզչություն, որի հիմնական խոսափողն ու գլխավոր քարոզիչը եղել է նույն Հաջիևը։ Այսօր նրա հետ այս «բարեկամական կադրերը» տարածվում են միջազգային դաշտում՝ որպես ապացույց, որ Հայաստանը ոչ միայն զիջումների է պատրաստ, այլև ներքուստ հաշտված է արդեն պարտվածի կարգավիճակի հետ։

Այստեղ առկա է հասարակական ընկալումների և արտաքին ուղերձների հակասություն. այն, ինչ իշխանությունը ներկայացնում է որպես «խաղաղության օրակարգի» քայլ, հանրային դաշտում ընկալվում է այլ կերպ։ Արդյունքում ստեղծվում է հակասություն՝ արտաքինում Հայաստանի հարմարվողականության պատկերի և ներսում հասարակական դժգոհության միջև։

Լուսանկարի իրական վտանգը ոչ թե հանդիպման փաստն է, այլ դրա ներկայացման ձևը։ Այն, ինչ կարող էր մնալ դիվանագիտական աշխատանքի տեխնիկական դաշտում, վերածվել է քաղաքական ուղերձի։ Իսկ այդ ուղերձը միջազգային լսարանին ցույց է տալիս Հայաստանը որպես թուլացած կողմ, իսկ ներքին լսարանին՝ որպես սեփական շահերի պաշտպանության ունակ չեղող պետություն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3092

Մեկնաբանություններ