ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը. Գագիկ Սուրենյան

Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը. Գագիկ Սուրենյան
05.01.2020 | 20:47

Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը` անդրադառնալով Ավստրալիայում մոլեգնող հրդեհներին:


«Երկարատև երաշտի պատճառով Ավստրալիային պատուհասել է պատմության մեջ ամենաաղետալի անտառային հրդեհները։ Ոչնչացել է մոտ 6 միլիոն հեկտար անտառային տարածք, 500 միլիոն կենդանիներ, տարահանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Անցած տարի էլ այրվեցին Ամազոնի և Սիբիրի անտառների մի մասը։ Սա երկիր մոլորակի պատասխանն է մարդկությանը, ցավոք․․․»,-գրել է նա:

Դիտվել է՝ 4883

Մեկնաբանություններ