ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.01.2025 | 00:01

Հո՛ւր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ Քո, զոր արկեր յերկիր, բորբոքեա՛ յանձն իմ, զի այրեսցէ զախտ հոգւոյ իմոյ եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ եւ վառեսցէ զլոյս գիտութեան Քո ի սրտի իմում. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ