«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Թող բոլորը ճանաչեն մեր հերոսին

Թող բոլորը ճանաչեն մեր հերոսին
05.04.2025 | 14:13

Գասպարյան Արայիկ Արարատի:

Ծնողների պարծանքն է, քրոջ հպարտությունը, եղբայրների ուրախությունը։

Նրա մասին հնարավոր չէ անցյալով խոսել։

Բոլորին ծանոթ Արոն է` շուշվա։

Ծնվել է 1988 թ. նոյեմբերի 14-ին Շուշիում։

Մասնակցել է ապրիլյան պատերազմին և պարգևատրվել «Մարտական ծառայություն» մեդալով։ Պատերազմի առաջին օրը կամավորագրվել է և մեկնել առաջնագիծ։

Զոհվել է հոկտեմբերի 1-ին Թալիշի մարտերում։

Փա՜ռք Քեզ, հերո՛ս։

Իմացիր առաջինը ՖԲ էջից

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4266

Մեկնաբանություններ