Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է՝ ընդդեմ Հայաստանի

Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է՝ ընդդեմ Հայաստանի
01.09.2024 | 12:18

Փաշինյանի երեկվա ասուլիսից հետո Ալիևն այլևս որևէ ջանք կարող է չգործադրել, ավելին` միջազգային բոլոր ճնշող կողմերին կարող է հանգիստ դրական պատասխան տալ, վստահ լինելով, որ Փաշինյանը անելու է այն, ինչ հենց ինքն է ցանկանում։

Անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասով Բաքուն հանգիստ կարող է հայտարարել, որ եթե Երևանը պահանջի, կարտահանձնի, վստահ լինելով, որ Փաշինյանը անելու և խոսելու է այն, ինչ իրեն կասեն Ալիևը, Հաջիևը, Բայրամովը, Էրդողանը կամ Ֆիդանը։

Նիկոլը անգամ հակառուս չի, ինչպես ներկայանում է, նա ընդամենը օգտագործում է հայ հասարակության մեծամասնության տգիտությունն ու ֆոբիաները։

Ամեն ինչ այլևս շատ պարզ է` Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է՝ ընդդեմ Հայաստանի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3584

Մեկնաբանություններ