Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նա ողջունել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը և հույս հայտնել, որ այն ավելի կամրապնդի ժողովրդավարությունը։
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։
Իսպանիայի թագավորական ընտանիքի ամանորյա բացիկը այս տարի զարդարում են արքայադուստրերը՝ 10-ամյա Լեոնորը և 8-ամյա Սոֆյան դարձել են ամանորյա բացիկի կենտրոնական դեմքեր՝ Ֆելիպե թագավորի և Լետիսիա թագուհու բացակայությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը, դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, իր նստավայրում հյուրընկալել է պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների:
Ազգային ճակատի մաքուր հաղթանակը Ֆրանսիայի տեղական ընտրություններում ապացուցում է, որ կուսակցությունն այլևս ընդդիմադիր ուժ չի համարվում, որը լրջորեն բարդացնում է ավանդական կուսակցությունների խնդիրը՝ գրում է շվեյցարական Le Temps-ը:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...